Մ6-Աթան 27.5 կմ ճանապարհի երկար սպասված հիմնանորոգումը մեկնարկել է։ Շինտեխնիկան տեղում է, ներկայում քանդման և հողային աշխատանքներ են կատարվում։

Մարտի 15-ին աշխատանքների ընթացքին հետևելու էին եկել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը, Թումանյանի համայնքապետը, պաշտոնատար այլ անձինք։

Ճանապարհի կապիտալ հիմնանորոգման ծրագիրը ենթադրում է ասֆալտբետոնե երկու շերտի, ջրահեռացման համակարգերի, հենապատերի կառուցում, ճամփեզրի վտանգավոր ժայռերի հեռացում։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ըստ շինարարի, աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.