Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ կռիվ են տվել նաև Թումանյանի տարածաշրջանի ավելի քան 8 հազար բնակիչներ, որոնց գրեթե կեսն ընկել է ռազմի դաշտում։ Պատերազմի արհավիրքը տեսած վետերաններից է Աքորի գյուղի բնակիչ Վախթանգ Օհանյանը։ Նա մասնակցել է Կազբեկի ազատագրմանը, վիրավորվել, հետո տեղափոխվել Սոչի, Թբիլիսի, ապա՝ Երևան, որտեղ էլ դիմավորել է Հաղթանակը։

Իսկ նրա անունը կրող թոռը՝ կրտսեր Վախթանգը, որ պատերազմի վետերան պապի օրինակով է դաստիարակվել, անմահացել է 44-օրյա պատերազմում։ Այս փաստի հետ Վախթանգ Օհանյանը հարմարվել չի կարողանում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.