Արցախից բռնի տեղահանված և Լոռու մարզի Մարց գյուղում ապաստանած Մովսեսյանների բազմանդամ ընտանիքին աջակցություն է պետք։ Ընտանիքի 12 երեխաներից 9-ը
դպրոցական են, 2-ը՝ մանկահասակ։
Որոշ բարերարներ արդեն աջակցել են ընտանիքին, բայց ամեն ինչ կորցրած ընտանիքի կարիքները բազմաթիվ են։ Անհրաժեշտ են անկողնային պարագաներ (մատրաս, ներքնակ, վերմակ, բարձ, սպիտակեղեն), կենցաղում ամենօրյա օգտագործման տարբեր իրեր (կաթսաներ, թավաներ, ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ և այլն), նաև՝ տաք հագուստ երեխաներին։ Ձմեռը մոտենում է, իսկ գյուղում ցուրտ է նաև այս օրերին։
Եվ ամենակարևորը՝ ընտանիքին ալյուր է պետք։ Գյուղում չկա, որպեսզի կարողանան գոնե գնել։

