Այսօր առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում Մոտկորի գյուղախմբի Մարց, Քարինջ, Լորուտ, Շամութ, Ահնիձոր եւ Աթան գյուղերի բնակիչները փակել էին Մ6 միջպետական ճանապարհը։ Պահանջը Թումանյան-Աթան 27 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն է։ Արդեն երկրորդ տարին է՝ իշխանությունները վստահեցնում են, որ Կառավարությունը գումարը հատկացրել է, և ճանապարհի հիմնանորոգումը շուտով կմեկնարկի։
Երկար սպասումից և նյութական բազում վնասներ կրելուց հետո Մոտկորում ապրողների համբերության բաժակը լցվել է։ Նրանք որոշել են տարբեր միջոցների դիմել և ամեն կերպ հասնել նրան, որ պատկան մարմիններն այլևս չխաբեն իրենց խոսքով՝ Մոտկորի միամիտ ու համբերատար ժողովրդին։