Վերջին տարիներին Ալավերդու թաղամասերում և փողոցներում քայլելն առաջվա պես անվտանգ չէ: Թափառող շները շատացել ու մարդկանց համար խիստ վտանգավոր են դարձել: Հայաստանի մի շարք քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում և այլ բնակավայրերում համայնքապետարանները շների ստերջացման նպատակով միլիոնավոր դրամներ են ծախսել: Իսկ Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանի կարծիքով սա խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ:
2022-09-19