Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Էդուարդը Լոռու «Գուգարք» ճամաբարում հանգստացող 100 երեխաներից մեկն է։ Այսեղ նրա ժամանակը  լավ է ացնում, քանի որ հետաքրքիր ծրագրեր, միջոցառումներ են անցկացվում։ Երգ, պար, սպորտ․ մի խոսքով՝ հետաքրքիր ժամանց։ Օրը «Գուգարք» ճամբարում հագեցած է։ Միայն թե, ասում է, ծնողներին է շատ  կարոտել։

Գուգարքում ճամբարային տարին մեկնարկել է հուլիսի 1-ին՝ հարյուր երեխայով: Նրանց մի մասը Երևանից են, մյուս մասը՝ սիրիահայեր են, որոնք տարբեր բնակավայրերում են ապրում։ Ճամբարի համակարգող Լիլիթ Խանամիրյանի խոսքով՝ նախկինում հերթափոխը 15- օրյա էր, բայց այս տարի  ծրագիրը փոխվել է․ մեկ հերթափոխը տևում է 7 օր։ Կարելի է ասել հիմա «Գուգարք»-ը դարձել է ավելի շատ սպորտային և արկածային ճամբար։

Լիլիթ Խանամիրյանը

«Մենք ունենք տարբեր սպորտային դաշտեր, ունենք ժամանակակից ֆիլտրացիոն համակարգով լողավազան և ունենք նորակառույց պարանայգի, որը նույնպես մտնում է ճամբարային ծրագրի մեջ։ Երեխաները կարողանում են պարանայգում իրենց կամքը, ոգին կոփեն, վախերը հաղթահարեն, ուժերը չափեն», – ասում է «Գուգարք» ճամբարի համակարգող Լիլիթ Խանամիրյանը։

Ճամբարի նորաստեղծ պարանային այգին ունի իր հատուկ անձնակազմը։ Այստեղ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները, ասում է ճամբարի համակարգողը։  Ի դեպ, ունենում են նաև քայլարշավներ։ Սա ինքնանպատակ չէ։ Շատ կարևոր է, որպեսզի երեխաները  ինտեգրվեն ու ծանոթանան բնությանը և այստեղ աճող տարատեսակ խոտաբույսերին։

«Հազարավոր դեղաբույսեր կան մեր տարածքում, որ երեխաները չգիտեն։ Եթե արշավի ժամանակ մի քերծվածք լինի, իրենք գոնե իմանան՝ ինչ կարող են անել։ Շատ-շատ երեխաներ կան, որ գալիս են և առաջին օրերին սարսափում են մոծակներից, միջատներից, սարդերից։ Մենք կարծում ենք, որ 21-րդ դարի երեխաները պիտի լինեն ոչ միայն գաջեթները ճանաչող երեխաներ, այլ պիտի լինեն նաև բնությունը ճանաչող երեխաներ, որովհետև բնությունը կյանք է», – նշում է ճամբարի համակարգողը։

Լոռու Գուրգարք ճամբարը երկար տարիների պատմություն ունի։ Համագործակցում են տարբեր կազմակերպություների հետ, որոնք հոգում են երեխաների կեցությունն  ու նաև ճամբարին շունչ տալիս։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.