Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը հայտնում է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության պատվիրատուն և կազմակերպիչն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։ Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի գործով ձերբակալված է 8 մարդ՝ ՌԴ հինգ քաղաքացի, երկու ուկրաինացի և ՀՀ մեկ քաղաքացի։ Ըստ տվյալների պայթուցիկ բեռն Օդեսայից ուղարկվել է Բուլղարիայի, Հայաստանի և Վրաստանի տարածքով։

Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով Երևանում՝ «Տրանս Ալյանս» տերմինալում բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոնների համաձայն, և կատարվել է փաստաթղթերի փոխարինում։ Ինչից հետո արդեն բեռն ուարկող է դարձել «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ-ն։

Այս ընկերության իրավաբանական հասցեն Ալավերդի քաղաքում է՝ Ջրավազան 30/11 հասցեում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.