Ձորագետը Փամբակ խոշորացված համայնքի 15 բնակավայրերից մեկն է։ Որպես առանձին միավոր բնակավայրը վարչական շենք չունի։ Հիդրոէլեկտրակայանին պատկանող 1930-ականներին կառուցված շենքում հիմա վերանորոգման աշխատանքներ են կատարվում, որ Ձորագետը վարչական կենտրոն, գրադարան և հանդիսությունների սրահ ունենա։

Ձորագետը նաև մանկապարտեզ չունի։ Բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ եթե երեխաների թիվն այստեղ մեծանա, վարչական կենտրոնից մեկ սենյակ կտրամադրեն նախադպրոցական հաստատություն հիմնելու նպատակով։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.