Օգոստոսի 5-ին, ժամը 24։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ակբա բանկի «Ալավերդի» մասնաճուղում։ Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի կարճ միացումից։

Այրվել են առաստաղը, շերտավարագույրները, 4 համակարգիչ։
Դեպքի վայրում աշխատել և կրակը մեկուսացրել է Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը։