Ալավերդու Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 մանկապարտեզում ավարտական միջոցառում էր։ Այն յուրօրինակ, բեմադրված հրաժեշտ էր նախակրթարանին, ուր երեխաները ստացել են կյանքում անհրաժեշտ ամենակարևոր գիտելիքները։
Երեքուկես տարեկան այս կրթօջախը դպրոց է ճանապարհում իր 30 սաներից 25-ին։