Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում հիմանկանում փախստականներ են ապրում։ Սումգայիթյան ջարդերից, ապա Շահումյանի անկումից հետո այստեղ հարյուրավոր մարդիկ են ապաստան գտել։ Նրանց մեծ մասը Բաքվի, Կիրովաբադի իրենց տները հիմնականում այստեղ ապրող ադրբեջանցիների տների հետ են փոխանակել։ Ոմանք էլ զրոյից տուն ու տնտեսություն են ստեծել։

Նրանցից մեկը Սեդա Դիվանյանն է՝ աշխույժ ու կենսուրախ շահումյանցին։ Ասում է՝ հազար դժվարություն է տեսել, արցունքն աչքերին թողել երբեմնի շեն Շահումյանը։ Բայց դա իրեն նաեւ ուժ է տվել, որ կարողանա իրեն անծանոթ մի վայրում կրկին տան հիմքեր գցել։

Տիկին Սեդան բախտակից շատ հարևաններ ունի։ Մոտ հազար բնակիչ ունեցող Այրումը գրեթե ամբողջությամբ փախստականներով է բնակեցված։ 44-օրյա պատերազմից հետո այստեղ նաև արցախցի ընտանիքներ են ապաստան գտել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.