Հունվարի 27-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում ոգեկոչեցին 44-օրյա պատերազմում նահատակված 8 թումանյանցիների հիշատակը։ Զինվորներին ու նրանց սխրանքը հավերժացնող հուշատախտակ բացվեց Թումանյանի կենտրոնական այգում։ Արարողությանը ներկա էին համայնքային և հոգևոր դասի ներկայացուցիչներ, զինվորականներ, հերոսների հարազատները։

Անմահացած հերոսներին նվիրված նման անկյուն ունենալու նախաձեռնությունը Թումանյանի ավագանու անդամ Սեդրակ Գալստյանինն է։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.