Ալավերդիում 44-օրյա պատերազմի նահատակներին նվիրված հուշաղբյուրներին այսօր՝ օգոստոսի 15-ին, ավելացավ ևս մեկը։ Այն հավերժացնելու է Նարեկ Աբրահամյանի հիշատակը։ Հուշահամալիրի բացման արարողությունը բազմամարդ էր։

Պատերազմի օրերին Նարեկը Տավուշի դիրքերում է եղել, ապա առաջինների շարքում կամավորագրված երիտասարդը մեկնել է Արցախ՝ պատերազմի թեժ կետեր: Հոկտեմբերի 20-ին Ջրականում հայտնվելով շրջափակման մեջ՝ նա մարտնչել է մինչեւ վերջին շունչը, ընկել քաջի մահով և, ասում են, ժպիտը դեմքին:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.