Ախթալայի բնակիչ Արթուր Գիգոլյանն արդեն մի քանի ամիս գամված է անկողնուն։ Նա «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին պատկանող Շամլուղի փակ հանքերից մեկում փլուզման հետեւանքով հաշմանդամ է դարձել։
Ընկերությունը որոշ ժամանակ փոխհատուցել է նախկին աշխատակցի բուժման ծախսերը, իսկ վերջերս դադարեցրել գործընթացը։
Արթուր Գիգոլյանն իր իրավունքները պաշտպանելու նպատակով դատարան է դիմել։