Փաշիկ Գրիգորյանը Հովնանաձորի սակավաթիվ բնակիչներից մեկն է։ Քաղաքի հարթ ասֆալտն ու լավ կյանքը թողել և ծննդավայր է վերադարձել, որտեղ կնոջ հետ փոքր տնտեսություն են վարում, ընտանի կենդանիներ պահում՝ աջակցելով իրենց զավակներին ու թոռներին։

Պապի միակ մտածմունքը զինվորական թոռներն են։ Բայց, ասում է, գոհ են ծառայությունից։ Ինքն էլ իր կյանքից է գոհ՝ հանգիստ, խաղաղ, առանց վերելքների ու վայրէջքների։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.