Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից Ալավերդիում բացվեց «Հողի ուժը» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են նկարիչներ Լավինիա Բաժբեուկ Մելիքյանի, Խաչատուր Եսայանի, Հովհաննես Զարդարյանի, Արմինե Կալենցի և այլ հայ անվանիների աշխատանքներ։

Հայ գեղանկարչության երևելիների կտավներում հայրենի հողն ու բնաշխարհն է, նաև Լոռին, Ալավերդին ու Ախթալան։

Կտավներն Ալավերդի են բերվել Ազգային պատկերասրահի հատուկ ֆոնդերից և կցուցադրվեն մինչև նոյեմբերի 13-ը։ Ալավերդցիների, այժմ արդեն խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցականների և ընդհանրապես մշակութասեր հանրության համար սա եզակի հնարավորություն է՝ առնչվելու գեղեցկին։ Իսկ կրթական հաստատությունների ղեկավարները եզակի հնարավորություն ունեն իրենց սաների այցը պատկերասրահ կազմակերպելով՝ նպաստել նրանց գեղագիտական դաստիարակությանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.