Հուլիսի 1-3-ը Հաղպատում և Ալավերդիում  կկայանան միջոցառումներ՝ նվիրված անվանի կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակին:

Ալավերդու մշակույթի կենտրոնից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ին ժամը 17։00-ին  Հաղպատի մշակույթի տանը կտրվի  հոբելյանական միջոցառման մեկնարկը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Յուրի Երզնկյանի դուստր, կինոգետ Անետա Երզնկյանը: Այնուհետև տեղի կունենա «Յուրի Երզնկյան» գրքի շնորհանդեսը:

Բանախոսներ՝ կինոգետ Դավիթ Մուրադյան, «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի դերասաններ Սոֆիկ Սարգսյան և Հակոբ Ազիզյան։

Ապա կհետևի Երզնկյանի ֆիլմերի պաստառների ցուցահանդեսն ու ֆիլմերի ցուցադրությունը՝ «Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ»/20րոպե/ և «Այս կանաչ, կարմիր աշխարհը» /65րոպե/

Հուլիսի 2-ին ժամը 13:00-ին  Հաղպատի մշակույթի տանը կցուցադրվեն Յու. Երզնկյանի ֆիլմերի պաստառները, ապա «Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ»/20րոպե/ և «Փառքի օղակներ»/79րոպե/ ֆիլմերը:

Իսկ երեկոյան ժամը 21:00-ին «Քեֆիլյան» հյուրանոցային համալիրում կցուցադրվեն Յու. Երզնկյանի «Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ» և «Խաթաբալա» ֆիլմերը։

Հուլիսի 3-ին ժամը 13:00-ին Յու. Երզնկյանի ֆիլմերի ցուցադրությունը կկայանա Ալավերդու մշակույթի կենտրոնում՝ «Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ», «Խաթաբալա»:

Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի կինոկենտրոնը, «Յուրի Երզնկյան» հիմնադրամը և Ալավերդու մշակույթի կենտրոնը սիրով հրավիրում են մասնակցելու մեր անվանի հայրենակցի 100-ամյա  հոբելյանին նվիրված միջոցառումներին:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.