Լոռու մարզի Հոբարձի գյուղում է ապրում 88-ամյա տրակտորիստ Ջհանգիր Միրզոյանը։ Քարից հաց քամող գյուղացին դժվար մանկություն է ունեցել, բայց կարողացել է զրոյից ամեն ինչ ստեղծել՝ օր ու գիշեր աշխատելով։
Իսկ կյանքի դժվարությունները հիմա հիշարժան պատմություններ են դարձել, որոնք Ջհանգիր պապը պատմում է իր հյուրերին։