Լոռու մարզի՝ զբոսաշրջության ոլորտում գործող մի քանի կազմակերպություններ և ընկերություններ համատեղ «Գանձերի ձոր» հասարակական կազմակերպություն են ստեղծել։ Այն տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը բացահայտելու, ինչպես նաև զբոսաշրջային լրացուցիչ հոսքեր ներգրավելու նպատակ ունի։
Կազմակերպության հիմնադիրները պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում իրենց ոլորտում առաջատար տարբեր մասնագետների հետ, որոնք կիսվում են ունեցած փոձով ու գիտելիքներով։ Գանձերի ձոր կազմակերպության ներկայացուցիչների հեթական հանդիպումը Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանի հետ էր։