Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ալավերդու տարածաշրջանում չդադարող անձրևները վնասներ են հասցրել նաև պատմական կոթողներին։ Արդեն պատմել ենք, որ փլուզվել է Հաղպատավանքի պարիսպը, իսկ օրերս էլ մասնակի փլուզվել է Սեդվու Սուրբ Նշան վանական համալիրից մոտ կես կմ hեռավորության վրա գտնվող  եռահարկ աշտարակը։

Աշտարակը թվագրվումէ 13-րդ դարով։ Կառուցի 3 հարկում էլ եղել են քառակուսի հատակագծով սենյակներ, որոնք ունեցել են դրսից բացվող մուտքեր։

Սեդվու hուշարձանի պահպանությունն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը»։ Կարեն Յոլչինյանի խոսքով՝ նախորդ տարի 30-ից ավելի փլուզման ենթակա հուշարձանների ցանկ են կազմել։ Նրանք բոլորը հրատապ վերականգնում են պահանջում։

«Հայտնվել է մեր ղեկավարությանը, նախարարությանը, ցանկանում են միջոցներ ձեռնարկել վերանորոգման համար», – նշում է Պատմական հուշարձանների պահպանության Լոռու մարզային ծառայության  պետի տեղակալ Կարեն Յոլչինյանը։  

Կարեն Յոլչինյանը

Չվերականգնելու հետևանքները փլուզումներն են։ Սեդվիում տեղ-տեղ փլուզված է նաև Սուրբ Նշան եկեղեցին։

«Շատ կարիք ունի վերականգնելու, բայց երևի ֆինանսավորումը քիչ ա, դեռ չեն հասել դրան», – նշում է Պատմական հուշարձանների պահպանության Լոռու մարզային ծառայության պետ Անտոն Ղարիբյանցը։  

Նախորդ տարվա փետրվար ամսին տեղի ունեցած ուժգին երկրաշարժն արդեն խարխլել էր աշտարակի պատերը։ Հիմա էլ աշտարակի կանգուն մնացած  հատվածն է սպառնում փլուզվել։ Իսկ փլուզված քարերը ջարդվել ու մի քանի մասի են բաժանվել։ Սա նշանակում է՝ աշտարակի քարերը վերաշարելու խնդիր նույնպես  առաջանալու է։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.