Հունիսի 3-ին, լույս 4-ի գիշերն Ալավերդու Թումանյան փողոցը Հայպետշին թաղամասին կապող երկաթուղային գծանցում 28-ամյա երիտասարդ է զոհվել, ինչի հետ կապված Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Ալավերդու բնակիչ, ռեժիսոր Հրաչյա Պապինյանը։

«Լավ, ինչքան մարդ պիտի զոհվի, որ վերջապես քանդվի էս տխմար պատը կամ մյուս կողմից ցանկապատվի էնպես, որ անհնար լինի անցնելն ընդհանրապես։ Մի՞թե պարզ չի, որ այս պատը վերածվել է մարդկանց թակարդի, որ անխուսափելի մահեր է բերում ու բերելու է։ Մի”թե երկաթուղու կողմից վճարվելիք անցումը կարգավորող երկու մարդու աշխատավարձն ավելի թանկ է, քան էս զոհերը, որ տալիս ու տալիս է Ալավերդին։ Լավ, ինչքա՞ն, է՞լ ինչ պիտի լինի, որ տեղից շարժվեն պաշտոնյաները։ Մի՞թե էսքան ժամանակ պարզ չդարձավ, որ էդ երկաթուղային գծանցի չակերտավոր կամրջով անցնելու համար պիտի հատուկ պարապած լինել, որ հաճախ կարելի է տեսնել ընկնող կանանց ու երախաների։ Քանդեք ու պահանջեք երկաթուղուց, որ կարգավորվող անցում լինի այդտեղ, կամ ստորգետնյա անցում կառուցեք երկաթուղու տակով, դրա հնարավորությւոնը կա։ Ինչքան ջահել զոհեր պիտի լինեն ի վերջո։ Երկաթուղու քմահաճույքի պատճառով ինչքան խեղված ընտանիքներ ու ճակատագրեր պիտի լինեն, արդեն թիվն էլ ենք կորցրել։ Երեկ՝ Ժորա Պետրոսյան, 30 տարեկան։ ԱՓՍՈՍ»։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.