Լոռու մարզի Օձուն և հարակից գյուղերում հատուկենտ մարդիկ են մանր եղջերավոր կենդանիներ պահում։ Նրանցից մեկը Օձունին հարևան Ամոջ գյուղի բնակիչ Դավիթ Մելիքյանն է։ Տարիներ առաջ ոչխարի մեծ գլխաքանակ են ունեցել, բայց քչացրել են․ պահելն, ըստ գյուղացու, դժվար է, առավոտից մինչև երեկո ստիպված են դաշտում անցկացնել՝ հոտի կողքին։

Ոչխարներին սար չեն տանում՝ տնից «չկտրվելու» նպատակով, իսկ գյուղում պահելու համար հովիվ չեն կարողանում գտնել։ Եվ գործի ամբողջ ծանրությունն իրենց ուսերին է մնում, ասում է։

Եվ մինչ մանր եղջերավոր կենդանիներ ունեցողները դրանց գլխաքանակը կրճատելու մասին են մտածում, շուկայում ոչխարի մսի պահանջարկը մեծանում է։ Միայն մատաղացու ձեռքբերելու համար գնորդները, կարելի է ասել, հերթ են կանգնում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.