Ապրիլի 16-ին՝ Ոստիկանության օրը, Լոռու մարզկենտրոն Վանաձորից մեկնարկեց Պարեկային ծառայության մարզային ստորաբաժանման աշխատանքը։ Ալավերդիում պարեկների հայտնվելը խուճապ ու անհանգստություն է առաջացրել այն վարորդների շրջանում, որոնք չունեն վարորդական իրավունքի վկայական, կամ մեքենան տեխնիկական զննում չի անցել։ Արդեն իսկ տուգանված որոշ վարորդներ, միևնույնն է, գոհ են՝ պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում խախտումները կվերանան։ Ոմանք էլ պնդում են, որ պարտավորությունները չեն կատարում՝ վճարունակ չլինելու պատճառով։

Հարկ է նշել, որ Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրմամբ պայմանավորված տրանսպորտային միջոցների ձեռքբերման և դրանց կահավորման նպատակով Կառավարությունը 2 մլրդ 35 մլն 100 հազ․ դրամով ավելացրել է ոստիկանության բյուջեն։ Որոշումն ընդունվել է կառավարության մարտի 17-ի նիստում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.