Մարտի սկզբին աշխարհում ցորենի թիվ մեկ մատակարար Ռուսաստանը հայտարարեց, որ մինչև սեպտեմբեր դադարեցնում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը Եվրասիական տնտեսական միություն, որի անդամ է նաև Հայաստանը։ Բացի այդ, արգելվում է շաքարի ու եղեգնաշաքարի հումքի արտահանումը Եվրասիական տնտեսական միության տարածքից դուրս։

Այս տեղեկատվությունից հետո Հայաստանում խուճապ սկսվեց։ Խանութների ցուցափեղկերը դատարկվեցին։ Պարենային ապրանքներից հատկապես շաքարավազի, ձեթի և ալյուրի դեֆիցիտ առաջացավ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.