Նոյեմբերի 8-ին Ալավերդու Մարտիրոս Թանդիլյանի անվան համար 10 հիմնական դպրոցում բացվել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի վիպաշարի հայտնի հերոսի՝ Հարրի Փոթերի  անվան դասասենյակ։ Սենյակն ամբողջությամբ կահավորված  է հոգվարթսյան կախարդական աշխարհի ոճով։

Միջոցառման նախաձեռնող,  առաջնորդության զարգացման ծրագրի ղեկավար Գարիկ Ծատրյանի խոսքով՝ դպրոցի աշակերտները «Հարրի Փոթեր» ֆիլմը դիտելուց բացի նաև համանուն գիրքն են կարդացել։ Սա շատ կարևոր է, քանի որ գրքի  գլխավոր հերոսներն  արտացոլում են մարդկային արժանիքներն ու հատկությունները։ Դպրոցի աշակերտները Հարրի Փոթերի պատմության հիման վրա նաև թատերական ներկայացում են ստեղծել ու ցուցադրել։

Առաջիկայում միջոցառման հեղինակները պատրաստվում են այլ վեպեր ևս վերլուծել ու ներկայացնել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.