Վերջին օրերին Հայաստանի մի շարք բնակավայրերում մարդիկ խուճապի մեջ են․ դիվերսանտների են փնտրում։ Բնակչության շրջանում նման անհանգստության պատճառը թշնամու՝ Հայաստանի սահմանն անցած դիվերսիոն խմբերի մասին լուրն էր, որը հանրությունը լսեց նաև ԱԺ նախագահից։

Ալավերդիում մեծ իրարանցում էր առաջացրել Արտյոմ Մաթոսյանի հետ տեղի ունեցածը, երբ քաղաքացուն էր մոտեցել անծանոթ մեկն ու որոշ հարցեր ուղղել։ Ժամեր անց արդեն ամբողջ քաղաքը խոսում էր դիվերսանտի մասին։ Մինչդեռ Մաթոսյանը պարզաբանում է՝ իրեն հանդիպած օտարականն ընդամենը հյուր է եղել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.