Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Ալավերդու արվեստի դպրոցի 107 աշակերտից 13-ն այս տարի ավարտում է կրթօջախը: Ուսումնական տարին հաջող է եղել, առանձնացել ձեռքբերումներով: Սաներն  ակտիվ մասնակցություն են ունեցել հանրապետական ու մարզային  մրցույթ-փառատոնների՝ գրավելով պատվավոր հորիզոնականեր։

«Հպարտությամբ պետք է ասեմ, որ այս ուսումնական տարի մեր աշակերտները մասնակցեցին Բուլղարիայում կայացած «Արտ մյուզիք» միջազգային մրցույթ- փառատոնին և վերադարձան գրան-պրի և առաջին կարգի մրցանականերով», – իր ելույթում նշեց Ալավերդու մանկական արվեստի դպրոցի տնօրեն Ամալյա Աբաջյանը։

Ամալյա Աբաջյանը

Հայ և արտասահմանյան մեծանուն կոմպոզիտորների ստեղծագորոծություներ՝ լարային ու փողային նվագարանների մատուցմամբ․ մոտ երկու ժամ դասական երաժշտություն  հնչեց դահլիճում` յուրահատուկ տրամադրություն փոխանցելով արվեստասերներին։

Բոլոր կատարումները վկայում են այն մասին, որ սաներն ապրում են երաժշտությամբ, ուզում են սովորել, զարգանալ։ Արվեստի դպրոցի սաներից շատ-շատերը ցանկություն ունեն ավարտելուց հետո շարունակել երաժշտական ուղին։

Սաքսոֆոնի դասարանի աշակերտ Հրաչյա Պապինյանը ցանկանում է դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ։ Ասում է՝ փողային գործիքներից բոլորն էլ սիրելի են, բայց  հոգեհարազատը սակսոֆոնն է:

Հրաչյա Պապինյանը

«Շատ սիրում եմ իմ գործիքն ու պատրաստվում եմ իմ գործիքի հետ շարունակել իմ կյանքը։ Իմ նվագից գոհ եմ, ինձ թվում է՝ լավ է ստացվել», – ասում է մանկական արվեստի դպրոցի սանը։  

Դպրոցի բարերարի կողմից շրջանավարտ Ղարիբ Բարսեղյանը որպես  լավագույն աշակերտ դրամական պարգև ստացավ, այսինքն հնարավորություն անվճար սովորելու Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում:

«Տիրապետում եմ 4 գործիքի՝ երեք փողային և մեկ լարային։ Փոքրուց սիրել եմ երգելը։ Եվ իմ սիրելու արդյունքում հասել եմ իմ նպատակին։ Եվ հասնելու եմ իմ նպատակին մինչև վերջ», – ասում է Ղարիբը։

Ղարիբ Բարսեղյանը

Դաշմանուրի ուսուցիչ Անահիտ Երիցյանի խոսքով՝ դասական երաժշտությունը  բոլոր ժամանակներում գրավիչ է, բայց պետք է դրանք հանրահռչակվեն նոր սերնդի մատուցմամբ, որպեսզի սիրեն, ընդունեն և շարունակեն այդ ավանդույթները։

«Երեխաների մոտ ոգևորությունը նկատվում է հենց տարվա սկզբից, երբ հանձնարարությունները տալիս ենք։ Իրենքշատ լավ են տրամադրվում բեմ բարձրանալուն։ Պարապում են, աշխատում են, կան թերացող երեխաներ, բայց աշխատում ենք այնպես անել, որ նրանքէլ ներգրավվեն, նրանց մեջ էլ սեր արթնանա դեպի բեմը, դեպի երաժշտությունը», – նշում է Անահիտ Երիցյանը։

Անահիտ Երիցյանը

Սա նաև քննություն էր դպրոցի տնօրինության, ծնողների, ուսուցիչների, համապատասխան մասնագետների ու պահանջկոտ հանդիսատեսի առջև: Սա դպրոցի ողջ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն էր, ասում է արվեստի դպրոցի տնօրենը։

«Շատ դժվար է այսօր այս բազմազան, ինտերնետային կյանքից աշակերտին կտրել և բերել դեպի արվեստ, դեպի մշակույթ։ Մենք աշխատում ենք հնարավորինս անել դա, որպեսզի պահենք մեր ազգային արժեքները, ազգային մշակույթը», – նշում է Մանկական արվեստի դպրոցի տնօրեն Ամալյա Աբաջյանը։

Երաժշտական դպրոցի ուսուցչական կազմի և սաների մեկ տարվա աշխատանքի և ամփոփիչ համերգի կապակցությամբ, մասնագետների աշխատանքի վերաբերյալ իրենց գոհունակությունը հայտնեցին Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, Ալավերդու հոգևոր հովիվ Տեր-Միքայել քահանա Շաղոյանը։ Համերգից մեծ բավականություն են ստացել նաև ունկնդիրները։

Լուսինե Մեջլումյանը

«Գիտե՞ք՝ ինձ ինչը շատ դուր եկավ․ ներկայացված գործիքների բազմազանությունը։ Ես հատուկ ուզում եմ ընդգծել տիկին աբաջյանի աշխատանքը, որ բոլորս՝ Ալավերդում ապրողները գիտենք, թե ինչ ցավ է ինքն իր մեջ կրում, բայց կարողացել է հաղթահարել և երեխաներին տալ այսպիսի ճիշտ և բարձր ճաշակով կրթություն», – ասում է Լուսինե Մեջլումյանը։

Իսկ վերջում հնչեցին շնորհավորանքներ, երախտիքի խոսքեր բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումն են ունեցել սաների երաժշտական  կրթության գործում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.