Մարտի 15-ից ուժի մեջ մտավ ծխելու արգելքը հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում ու ռեստորաններում։ Օրենքը խախտելու դեպքում քաղաքացին կտուգանվի 50 հազար դրամով, իսկ տնտեսվարողը՝ 150-200 հազար դրամով։ Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ եթե տնտեսվարողը ծխելն արգելող ցուցանակ է փակցրել տեսանելի վայրում, եթե մոխրամանները հավաքվել է և այնուամենայնիվ օրենքը խախտող քաղաքացուն տեղեկացրել է, որ արգելվում է ծխելը ու դիմում է ոստիկանություն, ապա չի տուգանվի։
Առողջապահության ոլորտի պատասխանատուների գնահատմամբ՝ ծխելը Հայաստանում լրջագույն խնդիր է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մեր երկրում 18-69 տարեկանների ավելի քան 28 տոկոսը ներկայումս օգտագործում է ծխախոտի որևէ տեսակ։ Իսկ եվրոպական զարգացած երկրներում այս ցուցանիշը զգալի կամ առնվազն կիսով չափ քիչ է։