Սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի հոբելյանն էր։ Նա դարձավ 70 տարեկան։
Վանաձորի պատվավոր քաղաքացի Անատոլի Ավետյանի տարեդարձը նշանավորվեց հարազատ քաղաքում բացված հոբելյանական ցուցահանդեսով, որի հյուրերը Հայաստանի տարբեր անկյուններից և անգամ ԱՊՀ երկրներից ժամանած արվեստագետներ էին, պետական ու հոգևոր այրեր։
Հոբելյանի առիթով Անատոլի Ավետյանին շնորհավորագիր հանձնեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։