Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ արևմուտքի կիրառած պատժամիջոցներն ու դրա հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը հազարավոր մարդկանց են ստիպել հեռանալ Ռուսաստանից։ Վերջին 15 օրերի ընթացքում Հայաստանի տարբեր քաղաքներ և հատկապես Երևան շարունակվում է ռուսաստանցիների ներհոսքը՝ չնայած ավիատոմսերի գների աննախադեպ աճին։
2022-03-15