Մարտի 13-ի, ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված է, 19-ը չի հոսպիտալացվել, 28-ը դուրս է գրվել:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ալավերդու բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքից տեղեկացնում են՝ ամենօրյա խորհրդատվական աշխատանքներ են տարվում չպատվաստված երեխաների մայրերի հետ, որպեսզի ռիսկի չգնան և պատվաստման տանեն երեխաներին։ Ի վերջո, ըստ տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժի, տասնյակ տարիներ առաջ նշված հիվանդությունից մահվան դեպքեր են եղել, և հիվանդության բռնկումը կանխվել է հենց պատվաստանյութի շնորհիվ։