Արդեն տասնյակ տարիներ Դեբեդի գարնանային վարարումներից Հայաստանի հյուսիսային սահմանները փոքրանում են։

Բագրատաշեն-Սադախլո անցակետից հետո Դեբեդը Հայաստանի և Վրաստանի սահմանաբաժանն է։ Վարարումների ժամանակ գետը քշում-տանում է Այրում խոշորացված համայնքի մաս կազմող Պտղավան, Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերի գյուղատնտեսական նշանակության գետամերձ հողերը։

Միայն վերջին հինգ տարիներին Դեբեդավանից գետը քշել է 3 հա հողատարածք։ Տարեց տարի այս թիվը մեծանում է, իսկ մեր երկրի սահմանները՝ փոքրանում, ասել է թե՝ մաշվում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.