Օրեր անց Օձուն խոշորացված համայնքի կազմում գտնվող Մղարթ գյուղը համայնքների երկրորդ խոշորացումից և ՏԻՄ ընտրություններից հետո կմիանա Ալավերդուն։ Մղարթցիներն ամեն նոր ընտրության հետ են կապում իրենց գյուղի համար ցավոտ ու անլուծելի դարձած ջրի խնդիրը։ Ալավերդու համայնքապետի թեկնածու Արեն Մկրտչյանի հետ հանդիպմանը նրանք կրկին խոսել են իրենց «ցավոտ տեղից»։ Իսկ թեկնածուն հիշեցրել է, որ նախագիծ-նախահաշիվ պատրաստ է, և շուրջ 400 մլն դրամի խնդիրը լուծելուց հետո ջուրը գյուղ կմտնի։
Իսկ ՀՅԴ-ի՝ Ալավերդու համայնքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուն՝ Սուրիկ Թամազյանն էլ պայքարի է դուրս եկել, որովհետեև, ըստ նրա, առաջադրված անձանց մեջ «շրջանի հարցերը լուծող» թեկնածու չկա։ Կյանքի փորձ է պետք, ասում է։