Ալավերդու տոնական ձևավորման ու քաղաքի երկու հատվածներում ամանորյա միջոցառումների անցկացման գործում համայնքապետարանին աջակցել են «Վալլեքս» խումբն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Չորս օր շարունակ Ալավերդու թատրոնը համայնքի փոքրիկներին է ներկայացրել «Խոհարարի տղա Իվան Լուսաբերի և արքայադուստր Մարիայի մասին» բեմադրությունը։ Բոլոր չորս օրերին ներկայացման մուտքն ազատ է եղել՝ համայնքապետարանի և «Վալլեքս» խմբի համագործակցության շնորհիվ։
Ալավերդի քաղաքի տոնական ձևավորման ծախսերն էլ հոգացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը։