2019 թվականի հունիսին Հաղպատի վանատանը հոսանքի կարճ միացումից հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով շենքի մեծ մասն ու տանիքն ամբողջությամբ այրվել էին։
Հրդեհված շենքը վերականգնելու գործը հանձնառել էր Գուգարաց թեմի նախկին առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Բայց նախ կորոնավիրուսի համավարակն է խոչընդոտել աշխատանքները, հետո հոգեւոր առաջնորդն է վախճանվել։
Արդեն մի քանի օր է՝ վանատան շենքում շինարարության նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Բայց թե ով և ինչ միջոցներով է նորոգում շենքը, դեռևս հայտնի չէ։