Լոռու մարզի Հագվի գյուղում շարունակվում են դպրոցի շինարարության աշխատանքները։ Հարյուր աշակերտի համար նախատեսված մոդուլային կրթօջախը ժամանակակից եռահարկ շինություն է լինելու՝ համապատասխան ենթակառուցվածքներով։

Հանրապետությունում կառուցվող մոդուլային բոլոր դպրոցները պետք է ծառայեն նաև որպես համայնքային զարգացման կենտրոններ՝ ստանձնելով մշակութային, սպորտային և ժամանցի կենտրոնի գործառույթներ:

Հայաստանի մարզերում 15 դպրոցների համար մոդուլային շենքերի կառուցումը մեկնարկել է 2020 թվականին։ Սակայն պատերազմով պայմանավորված աշխատանքներն ընդհատվել են։ Հիմա ծրագիրը շարունակվում է:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.