Սեպտեմբերի 3-ին Հագվի գյուղում բացվեց հերոսների մեծարման մի հուշապատ, որտեղ գրված են առաջին համաշխարհային և հայրենական պատերազմների, ինչպես նաև արցախյան պատերազմներին մասնակցած հագվեցի տղաների անունները։ Գյուղի հերոսներին մեծարելու և նման անկյուն ունենալու նախաձեռնությունը ռուսաստանաբնակ հագվեցի Արման Մինասյանինն է։
Հուշապատի բացման արարողության ժամանակ Հագվի գյուղի վարչական ղեկավար Հայկասար Մայիլյանը սեպտեմբերի 3-ը հայտարարվեց որպես Հագվի գյուղի օր։