Ալավերդու պղնձաձուլարանի երկարամյա աշխատակից Լևոն Ավագյանը թեև ծնունդով Դսեղից է, բայց նրա կյանքի մեծ մասն Ալավերդի քաղաքում է անցել։ Փականագործի մասնագիտություն է ստացել, հետո զորակոչվել խորհրդային բանակ։ Ծառայությունն ավարտելուց հետո տեղափոխվել է Ալավերդի քաղաք և աշխատանքի անցել Լեռնամետալուրգիական կոմբինատում։ Հիմա էլ նրա աշխատանքային օրերը գործարանում են անցնում։ Երկարամյա մետալուրգը հուսով է և գրեթե վստահ՝ իր իմացած գործարանը նորից ոտքի է կանգնելու։
2022-06-29