2022 թվականի նոյեմբերից Հայաստանի բոլոր մարզերում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի իրականացման բուն գործընթացը։ Համապետական ծրագիրը վերաբերում է Հայաստանի բոլոր համայնքների անասնատերերին ու ֆերմերներին։

Լոռու մարզում արդեն համարակալվել և հաշվառվել է խոշոր եղջերավորների 80 տոկոսը։ Գյուղացիները մինչդեռ թերահավատ են այս ծրագրի նկատմամբ և գործընթացն անիմաստ են համարում։

Այնուամենայնիվ, համարակալումը պարտադիր է․ անձնագիր չունեցող կովերի տերերը կտուգանվեն։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.