77 տարեկանում վախճակվել է անվանի բժիշկ, նյարդաբան, բժշկական գործի կազմակերպիչ Վրույր Ստեփանյանը։
Բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո Վրույր Ստեփանյանն աշխատանքի է անցել Ալավերդու շրջանային հիվանդանոցում, եղել նյարդաբանական բաժանմունքի վարիչը։
1983-1987թթ․ աշխատել է որպես հիվանդանոցի տնօրեն, ապա կրկին նյարդաբուժական ու սրտաբանական բաժանմունքի վարիչ։
2003 թվականից աշխատանքի է անցել Վանաձորի թիվ 2 հիվանդանոցում, ապա Վանաձորի բժշկական կենտրոնում՝ որպես նյարդաբուժական բաժանմքունիք վարիչ։ Նույն թվականից մինչև օրս համարվել է մարզի գլխավոր նյարդաբույժ։ Թեպետ աշխատում էր Վանաձորում, սակայն նա շարունակում էր կապված լինել Ալավերդու հետ։ Եվ, ինչպես կատակով ասում էին վանաձորցի կոլեգաները, Ստեփանյանի ընդունարանն ասես Ալավերդին լիներ։