Հազարամյակներ շարունակ Լալվարի փեշերը կենսական նշանակություն են ունեցել ոչ միայն տարածաշրջանի բնակիչների, այլ նաև Հայաստան աշխարհի համար։ Տասնամյակների ընթացքում Լալվարի ալպիան արոտավայրեր մարդիկ ամառային յայլա են գնացել, որովհետև շքեղ բնությունը հնարավորություն է տվել ապրել ու մի կտոր հաց վաստակել։
Վիրահայոց լեռների ամենաբարձր գագաթը՝ Լալվարը, առանձնահատուկ է իր տպավորիչ գեղեցկությամբ ու գագաթներով, որտեղից շունչ կտրող չքնաղ տեսարաններ են բացվում։ Տեղի յայլաներում ժամանակին երեսունից ավելի ընտանիքներ են ապրել։ Տարիների ընթացքում ամեն ինչ փոխվել է։ Սարվորի դժվար առօրյան շատերի ոտքն է կտրել յայլաներից։