Յուրաքանչյուր քաղաքացի պետք է լինի զգույշ և ունենա պատասխանատվության զգացում իր և շրջապատի նկատմամբ։ Այդ դեպքում միայն կնվազեն արտակարգ պատահարները, – համոզված են արտակարգ իրավիճակների ոլորտի պատասխանատուները։
Հայ հասարակության համար անվտանգության մշակույթի բացակայությունն անդառնալի հետևանքներ է ունենում։ Այդ մասին փաստում են տարեց տարի ավելացող արտակարգ իրավիճակները՝ հիմնականում պայմանավորված մարդկային գործոնով, – փաստում է Թումանյանի հրշեջ-փրկարարական ծառայության պետը և հորդորում քաղաքացիներին զգոն լինել, ինքնակրթվել՝ պատասխանատվություն ստանձնելով սեփական և ուրիշների կյանքի անվտանգության համար։