44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Քառյանն ու Արման Ղուլյանը դասընկերներ են, Սայաթ-Նովայի անվան համար 8 դպրոցի շրջանավարտներ։ Հարազատ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն ի հիշատակ հերոսների հուշանկյուն են բացել, որտեղ նրանց նկարներն են, նրանց կարճ, բայց բովանդակալից կյանքի մասին պատմող տեղեկություններ։

Հուշանկյան բացումն ուղեկցվեց հուշ-ցերեկույթով, որին ներկա էին Գևորգի և Արմանի ծնողները, հարազատները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհված ալավերդցի մյուս տղաների ծնողները։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.