Մեկ տարի առաջ Ալավերդու «Էյ Սի Փի» ընկերությունում տրվեց ֆինանսական առողջացման ծրագրի մեկնարկը։ Վերսկսվեց աղացագնդերի ձուլման արտադրությունը։ Ծրագրի առաջին փուլում գործարկվեց մետաղաձուլական մեկ վառարան, ինչին հաջորդեց ինդուկցիոն երկու վառարանների գործարկումը։
Արդյունքում աղացագնդերի արտադրամասը կկարողանա կրկնապատկել արտադրության ծավալը՝ նախկին 200-210 տոննան հասցնելով ամսական 400-420 տոննայի։
Երկրորդ ձուլող վառարանի գործարկումը հնարավորություն է տվել նաեւ աշխատատեղերի թիվն ավելացել։ Եվս 60 մարդ աշխատանքի է ընդունվել։