2022 թվականը հոբելյանական է Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համար․ համույթը 50-ամյակի տոնական համերգներով ելույթ է ունենում Հայաստանի մի շարք քաղաքներում։ Վանաձորյան համերգը Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում էր՝ լեփ-լեցուն դահլիճում։

«Հորովել» երգի-պարի անսամբլը հիմնադրվել է 1958 թվականին՝ Կիրովականի Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տան վոկալ-պարային ստուդիայի հիմքի վրա։ Անսամբլի ակունքներում ականավոր արվեստագետների անուններ են․ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գրիգոր Հախինյան, որն անսամբլի առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել, ժողովրդական արտիստներ Վանուշ Խանամիրյան, Ազատ Ղարիբյան, Վաղարշակ Կոտոլյան և այլք։

Վանաձորում հոբելյանական օրվա ավարտին հորովելցիները քաղաքային և մարզային իշխանությունների կողմից արժանացան պատվոգրերի, շնորհավորագրերի և պարգևների:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.