2000 թվականին Հայաստանում կեսարյան հատումները կազմել են ընդհանուր ծննդաբերությունների 7.2 տոկոսը: Սակայն մոտ երկու տասնամյակ անց՝ 2018 թ.-ին, այդ թիվը գրեթե հինգ անգամ աճել է՝ հասնելով 32.5 տոկոսի:
Երեխա ունենալ բնակա՞ն ճանապարհով, թե՞ գնալ կեսարյան հատման․ հարցին չկա միանշանակ պատասխան։ Մի կողմից բժիշկ-գինեկոլոգները դժգոհում են, որ այսօր շատ կանայք իրենք են նախընտրում կեսարյան հատումը, քանի որ ֆիզիկական ու հոգեբանական ցավի մասին չափազանցված պատկերացումներ ունեն: Մյուս կողմից էլ բազմաթիվ կանայք պնդում են՝ բուժաշխատողներն են իրենց կողմնորոշում կեսարյան հատման: