Օրեր առաջ Ալավերդու քաղաքային զբոսայգուց նոճիներ և տույաներ են գողացել։ Դեկորատիվ ծառերը վերջերս էին տնկվել այգում։ Դրանց խնամքով զբաղվում էր Էնգելս թաղամասի բնակիչներից մեկը։
Գողության դեպքի առիթով Ալավերդու համայնքապետարանը ոստիկանություն չի դիմել։ Բայց աշխատակազմի մասնագետները եկել և արձանագրել են պատճառված վնասը։ Գողացել են 8 ծառ։