Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ութ մարզերում անցկացվելու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում պայքարը քաղաքական երեք ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև է։
Սեպտեմբերի 11-ին Լոռի Բերդի համայնքապետի՝ «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Կարլեն Վերմիշյանը նախընտրական քարոզարշավով Ուռուտ բնակավայրում էր։ Թեկնածուն հանդիպեց Ուռուտի բնակիչների հետ, ներկայացրեց իր նախընտրական ծրագրերը։ Խոստացավ ընտրվելու դեպքում լուծում տալ գյուղի առաջնային՝ խմելու ջրի խնդրին։