Դեկտեմբերի 14-ին, ավելի քան մեկ տարվա դադարից հետո, Վանաձորի ավագանին նիստ գումարեց։

«Մամիկոն Ասլանյան» դաշինքի՝ նախկինում ավագանու արտահերթ նիստերը բոյկոտած երկու անդամները՝ Գայանե Քալանթարյանն ու Սեյրան Ղամբարյանը, ներկայացել էին դեկտեմբերի 14-ի նիստին, ինչի արդյունքում քվորում եղավ, և օրակարգում ընդգրկված հարցերը գրեթե միաձայն ընդունվեցին։

Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո Վանաձորում հետընտրական ճգնաժամ էր ստեղծվել․ խոշորացված համայնքի աշխատանքը պարալիզացված էր, որովհետև ընտրություններից հետո Վանաձորում համայնքապետ չէր ընտրվել։ Եվ միայն յոթ ամիս անց վարչապետի որոշմամբ համայնքապետի պաշտոնակատար էր նշանակվել Արկադի Փելեշյանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.