Արև Թորոսյանը Լոռու Քարինջ գյուղում է ապրում։ Արդեն 84 տարեկան է, բայց երիտասարդ տարիների ավյունն ու եռանդը նրան չեն լքել մինչև այսօր։ Մեղվաբուծությամբ է զբաղվում, օղի թորում, ընկույզ հավաքում ու վաճառում։ Եվ չնայած երեխաներն ու թոռներն օգնում են տատին, նա նախընտրում է սեփական քրտինքով վաստակել իրեն անհրաժեշտ գումարը:
Ինչպես որ տատը, այնպես էլ նրա երաժշտական ունակությունը տարիքի հետ չի փոխվել․ սովորույթի համաձայն երգում է ամեն օր՝ սարերի և հրաշք բնության տեսարաններից ոգեշնչված։